Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի վեճն ընդլայնվում է, գրում է թուրքական Dünya Ekonomi թերթը: Էր Ռիյադից հետո ԱՄԷ-ն, Մարոկկոն և Ալժիրը նմանատիպ քայլեր են ձեռնարկել և բարձրացրել են թուրքական ապրանքների հարկերը:
Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Արցախի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ իսրայելական արտադրության հետախուզա-հարվածային «IAI Harop» ԱԹՍ, հայտնում է Արցախի ԱԳՆ-ի Telegram-ալիքը։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված վիրավորանքը որակել է ԵՄ-ից Անկարայի հեռանալու վկայություն:
Վերին Ավստրիայի «Rotax» ընկերությունը, որը «Bombardier Group»-ի դուստր ձեռնարկությունն է, դադարեցրել է շարժիչների մատակարարումը Թուրքիային, քանի որ դրանք այնտեղ տեղադրվում են «BayraktarTB2» մարտական անօդաչու սարքերի վրա:
Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Սըեփանյանը: «Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր», - նշել է Ստեփանյանը:
«Ինչպես Ֆրանսիայում են ասում՝ մի գնեք թուրքական ապրանքներ, այնպես էլ ես եմ իմ ժողովրդին կոչ անում՝ չգնել ֆրանսիական ապրանքներ», - Անկարայում ասել է Էրդողանը։
Մոսկվան համարում է, որ ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել ռուս-ամերիկյան քաղաքական մրցակցության հարթակ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Ինչպես հիշում ենք՝ 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավում Թրամփի հիմնական քարոզչական թեզերը Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության կոշտ քննադատությունը և ուկրաինական պատերազմում անհեռանկար ու երկրի համար տնտեսական վնասաբեր արդյունքներն էին...